HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ Ազգային Կոնգրեսը կմասնակցի Գորիս համայնքի ավագանու ընտրություններին

«Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության վարչությունը հոկտեմբերի 17-ին կայանալիք Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին կուսակցության մասնակցության մասին հաղորդագրություն է տարածել:

«Սեպտեմբերի 8-ին կայացած նիստում Հայ Ազգային Կոնգրեսի վարչությունը քննարկել է Տեղական ինքնակառավարման մարմինների՝ հոկտեմբերի 17-ին նշանակված ընտրություններին կուսակցության մասնակցության հարցը։ Նկատի ունենալով Սյունիքի շուրջ ծավալված իրադարձությունները կուսակցության ուշադրության կենտրոնում պահելու և, ըստ այդմ, մարզում կուսակցության գործունեությունն ակտիվացնելու անհրաժեշտությունը, Սյունիքի և, մասնավորապես, Գորիս խոշորացված համայնքի զարգացման ծրագրերին Կոնգրեսի մասնակցության ապահովման կարևորությունը, վարչության որոշմամբ Հայ Ազգային Կոնգրեսը սեփական ցուցակով կմասնակցի Գորիս համայնքի ավագանու՝ հոկտեմբերի 17-ին կայանալիք ընտրություններին։ Կոնգրեսի ցուցակը կգլխավորի ՀԱԿ անդամ, Գորիսի պետական քոլեջի տնօրեն, Գորիսի գործող ավագանու անդամ Կարեն Լազարյանը։ Վարչությունը կոչ է անում կուսակցության` Գորիս համայնքի բոլոր անդամներին և համակիրներին՝ աջակցել մեր թեկնածուներին և ակտիվորեն ներգրավվել քարոզարշավին»,- նշված է հացորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter