HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պուտինն ու Լուկաշենկոն հայտարարել են Բելառուսի և Ռուսաստանի ինտեգրման 28 ծրագրի համաձայնեցման մասին

Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն սեպտեմբերի 9-ին՝ երեկոյան, Կրեմլում բանակցություններ են վարել, որի ընթացքում համաձայնել են միութենական 28 ծրագրի շուրջ, որոնք ուղղված են Ռուսաստանի և Բելառուսի ինտեգրմանը։

Մինչև տարեվերջ այդ ծրագրերը պետք է հաստատվեն Միութենական պետության բարձրագույն պետական խորհրդի նիստի ժամանակ։ Պուտինը հայտարարել է, որ այդ օրը դեռևս նշանակված չէ։

«Մենք պայմանավորվել ենք անցկացնել ընդհանուր մակրոտնտեսական քաղաքականություն, դրամավարկային քաղաքականության ներդաշնակում, վճարային համակարգերի ինտեգրում, տեղեկատվական անվտանգության ապահովում, մաքսային և հարկային ոլորտներում համագործակցության խորացում։ <...> Մենք պայմանավորվել ենք ստեղծել բոլոր անուղղակի հարկերի ներդաշնակեցման միացյալ մեթոդաբանություն, իսկ արդյունքում կստեղծվի մարմին, որը կվերահսկի այդ գործընթացը<...> Դա հնարավորություն է տվել պայմանավորվել անցում կատարել միասնական արդյունաբերական քաղաքականության և պետական գնումներին ու պետպատվերին հասանելիություն ունենալուն»,- նշել է Պուտինը։

Միութենական ծրագրերի բովանդակությունը դեռևս հրապարակված չէ։ Լուկաշենկոն վստահեցրել է, որ այն շուտով կհրապարակվի։ «Ռուսաստանի և Բելառուսի ժողովուրդների համար որևէ վատ բան այդ ծրագրերում չկա և չի էլ կարող լինել։ Ամեն ինչ ուղղված է մարդկանց բարեկեցության աճին»,- նշել է նա։

Իր հերթին Պուտինը չի բացառել հետագայում Բելառուսի և Ռուսաստանի միութենական խորհրդարանի ստեղծման հանգամանքը, բայց հավելել, որ սկզբում պետք է ստեղծել ինտեգրման տնտեսական հիմքեր։

Ավելի ուշ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտարարել է, որ աշնան վերջին Վլադիմիր Պուտինը կայցելի Մինսկ։

Ռուսաստանի և Բելառուսի իշխանությունները 1999 թվականից սկսած քննարկում են երկու երկրի քաղաքական ինտեգրման հարցը։ 2019-2020 թվականներին բանակցությունները կառուցվում էին 31 «ճանապարհային քարտեզի» շուրջ, որոնք ներառում էին նաև տնտեսության և կառավարման մի շարք ճյուղերի ինտեգրում։ «Ճանապարհային քարտեզների» նախագծերը երբեք չեն հրապարակվել։

Լուսանկարը՝ Բելառուսի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter