HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մահվան ելքով ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ 2021թ. սեպտեմբերի 10-ին՝ ժամը 07:40-ի սահմաններում, Զոլաքար գյուղի 25-ամյա բնակիչը, վարելով իր «OPEL» մակնիշի ավտոմեքենան, Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել առանձնատներից մեկի պատին և կողաշրջվել, ինչի հետևանքով վերջինիս մայրը մահացել է:

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն և դիակի դատաբժշկական փորձաքննություն

Կատարվում է նախաքննություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter