HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ-ում պատվաստումը պարտադիր կլինի պետական և մասնավոր ոլորտի աշխատակիցների համար

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ներկայացրել է ԱՄՆ-ում կորոնավիրուսի պատվաստումների ընդլայնման պլանը։ Այդ մասին հայտնում է Սպիտակ տունը։ 

«Մեզնից շատերը հիասթափված են նրանից, որ գրեթե 80 միլիոն ամերիկացի մինչ օրս չի պատվաստվել՝ չնայած պատվաստանյութն անվտանգ է, արդյունավետ և անվճար․․․․ Մենք համբերատար էինք, բայց մեր համբերությունը վերջանում է։ Եվ ձեր հրաժարվելը թանկ արժեցավ մեր բոլորի համար»,- հայտարարել է Բայդենը՝ հանդես գալով Սպիտակ տանը։ 

ԱՄՆ նախագահի պլանում առաձնացվում են հետևյալ կետերը.

  • 100-ից ավելի աշխատակիցներ ունեցող ընկերությունների անձնակազմի ամբողջական պատվաստում (հրաժարման պարագայում աշխատակիցը յուրաքանչյուր շաբաթ կորոնավիրուսի թեստ կհանձնի),
  • Պետական պաշտոնյաների, պետական կապալառուների, բուժաշխատողների, ուսուցիչների, Head Start ծրագրով աշխատողների և դաշնային ենթակայության դպրոցների աշխատակիցների մեծ մասի պարտադիր պատվաստում,
  • Սեպտեմբերի 10-ից հանրային տրանսպորտում դիմակի պարտադիր կրումից հրաժարվելու պարագայում տուգանքի բարձրացում։ Առաջին խախտման համար կսահմանվի 500-1000 ԱՄՆ դոլար, իսկ յուրաքանչյուր կրկնման պարագայում՝ 1000-3000 ԱՄՆ դոլար,
  • Կորոնավիրուսի թեստավորման թվաքանակի մեծացում։ 10 000 դեղատներում թեստի հանձնումը կլինի անվճար, անվճար կբաժանվի 300 միլիոն արագ թեստ, իսկ Walmart, Amazon և Kroger առցանց խանութներում կվաճառվեն արագ թեստեր։

Ջո Բայդենի խոսքով՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսից ամբողջությամբ պատվաստվել է ավելի քան 175 միլիոն ամերիկացի, իսկ պատվաստանյութի մեկ դեղաչափ ստացել է ավելի քան 200 միլիոն մարդ։ Բայդենի նոր նախագծով պատվաստման ենթակա կլինի ևս 80-100 միլիոն մարդ։ 

Լուսանկարը՝ CC News-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter