HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Զելենսկին չի բացառում Ռուսաստանի հետ լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի բացառում Ռուսաստանի հետ լայնամասշտաբ պատերազմի հավականությունը։ Այդ մասին նա հայտարարել է ուրբաթ՝ սեպտեմբերի 10-ին՝ պատասխանելով Յալթայի եվրոպական ռազմավարության Yes Brainstorming ֆորումի մոդերատորի հարցին, որն անց է կացվում Կիևում։ 

«Կարծում եմ՝ հնարավոր է։ Այդ թեմայում պոտենցիալ կա… Դա կլինի Ռուսաստանի ամենամեծ սխալը։ Դրանից հետո այլևս գոյություն չի ունենա Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս հարևանություն»,- նշել է Զելենսկին։ 

Խոսելով երկու երկրների հարաբերությունների մասին՝ Ուկրաինայի առաջնորդը քննադատության է ենթարկել մեդիա տիրույթում Մոսկվայի գործողությունները։

«Խնդիրը նրանում է, որ այսօր Ռուսաստանի տեղեկատվական քաղաքականությունը Ուկրաինայի ինքնուրույնության չհարգման մասին է։ Եվ խնդիրը այս կամ այն քաղտեխնոլոգի ընտրության մեջ չէ, որը ներդրել է այդ «ռուսական աշխարհ» երևույթը, այլ նրանում, որ ուկրաինացի ժողովրդի վերաբերմունքը ռուսների նկատմամբ դրանից հետո փոխվել է։ Հարաբերություններ չկան»,- նշել է Զելենսկին։ 

Ուկրաինայի նախագահը հավելել է, որ պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, բայց այդ հանդիպումը պետք է ունենա առարկայական բնույթ։

«Ինձ ավելի շատ հետաքրքրում է՝ արդյոք մենք կարող ենք առարկայական հանդիպում ունենալ։ Ոչ արարողակարգային, ինչպես նա անում է մի շարք երկրների հետ, այլ իրավամբ հանդիպել առավել առարկայական, քան դա եղել է «նորմանդական ֆորմատով» առաջին հանդիպման ժամանակ»,- եզրափակել է Ուկրաինայի նախագահը։

Լուսանկարը՝ Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter