HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի նիստ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը:

Ըստ օրակարգի` «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը զեկուցել է Աշտարակ-Թալին, Երևան-Արարատ և Երևան-Աշտարակ ճանապարհների վերակառուցման ու բարելավման շինարարական աշխատանքների իրականացման կապալառուի, ինչպես նաև Ծրագրի կառավարման խորհրդատուի հետ կնքվելիք պայմանագրերի վերաբերյալ: Նա մանրամասներ է ներկայացրել պայմանագրային բանակցությունների ընթացքի և ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ:

Խորհուրդը հաստատել է վերակառուցման ու բարելավման կապալառուի և Ծրագրի կառավարման խորհրդատուի բանակցված պայմանագրերը, հանձնարարել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը` պայմանագրեր կնքել «Corsan Corviam Construccion S.A.» կազմակերպության և Սաֆեժ (Ֆրանսիա) ու Էպտիսա (Իսպանիա) համատեղ ձեռնարկության հետ և ներկայացնել դրանք ՀՀ կառավարության հաստատմանը:

Հաջորդիվ քննարկվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի վերաբերյալ եռաչափ (3D) մոդելավորմամբ տեսահոլովակի պատրաստման հարցը: Խորհուրդը հանձնարարել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ին պայմանագիր կնքել «Եռաչափ մոդելավորման ուսումնական կենտրոն» ՍՊԸ-ի հետ` նախնական 60 վայրկյան տևողությամբ տեսահոլովակ նկարահանելու համար, ինչպես նաև ԱԶԲ ընթացակարգերի համաձայն` իրականացնել կազմակերպության ընտրության մրցույթ` 7-10 րոպեանոց եռաչափ մոդելավորմամբ տեսահոլովակ պատրաստելու նպատակով: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter