HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր Նորքի հանրային տրանսպորտում Covid-19-ի կանոնների խախտման 5 դեպք է գրանցվել

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) և ոստիկանության պարեկային ծառայողների հետ սեպտեմբերի 10-ին Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նպատակով մշտադիտարկումն իրականացրել են Երևանի Նոր Նորք վարչական շրջանում։ 

Տեսչական մարմնի փոխանցմամբ՝ ուսումնասիրվել է Նոր Նորքում ավտոմոբիլային ուղևորափոխադրում իրականացնող 40 տրանսպորտային միջոց։ Վերահսկողական միջոցառման արդյունքում տեսչական մարմնի տրանսպորտային մասնագետները բացահայտել են 5 խախտում, որոնց վերաբերյալ վարչական արձանագրություններ են կազմվել։ 

Վերահսկողությանը և վարչարարությանը զուգահեռ՝ տեսչական մարմինների մասնագետները նաև հակահամաճարակային կանոնները պահպանելու անհրաժեշտության վերաբերյալ բացատրական աշխատանքներ են իրականացրել։ 

COVID-19-ի տարածումը կանխարգելելու նպատակով հասարակական տրանսպորտի վերահսկողությունը կշարունակվի նաև առաջիկա հանգստյան օրերին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter