HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուսաստանի արդարադատության նախարարը շնորհավորել է Կարեն Անդրեասյանին նշանակման կապակցությամբ

Ռուսաստանի արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկոն շնորհավորական ուղերձ է հղել Կարեն Անդրեասյանին՝ արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են արդարադատության նախարարությունից։

Կոնստանտին Չույչենկոն արդարադատության ոլորտում ռուս-հայկական հարաբերությունների զարգացման և երկու նախարարությունների միջև փոխգործակցության ամրապնդման հույս է հայտնել և նախարար Անդրեասյանին մաղթել բարեկեցություն ու հաջողություն՝ պատասխանատու նոր պաշտոնում:

Պատասխան նամակով Կարեն Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Կոնստանտին Չույչենկոյին շնորհավորանքի համար և հույս հայտնել, որ պաշտոնակցի հետ կհաջողեն նոր թափ հաղորդել Հայաստանի և Ռուսաստանի միջև իրավական ոլորտում առկա դաշնակցային համագործակցությանը նաև անձնական հանդիպումների ու աշխատանքային քննարկումների արդյունքում։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter