HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահական նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Նախագահական նստավայրում, նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ, այսօր տեղի է ունեցել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նանե Սահակյանի և Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմա Աբովյանի երդման արարողությունը։ Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունը։

Ա. Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ նրանք բարձր պատասխանատվությամբ կկատարեն իրենց պարտականությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter