HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՔՏՀԱ տեսչական մարմինը դիտարկել է Երևանի Քանաքեռ-Զեյթուն և Ավան վարչական շրջանների հանրային տրանսպորտը 

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը Ոստիկանության, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ  համատեղ հանգստյան օրերին  դիտարկել են Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանումը Երևանի Քանաքեռ-Զեյթուն և Ավան վարչական շրջանների հասարակական տրանսպորտում: Այս մասին տեղեկացնում է ՔՏՀԱՏՄ մամուլի ծառայությունը։

ՔՏՀԱՏՄ տրանսպորտային անվտանգության մասնագետներն ուսումնասիրել են վերոնշյալ վարչական շրջաններում ուղևորափոխադրում կատարող  80 տրանսպորտային միջոց: Նրանք հայտնաբերել են, որ որոշ ուղևորներ և վարորդներ չեն կատարել փակ տարածքներում դիմակ կրելու պահանջը, ինչպես նաև մի քանի տնտեսավարողներ իրենց տրանսպորտային միջոցներում չեն ապահովել ախտահանիչ հեղուկների պարտադիր առկայությունը:

ԱԱՏՄ տեսուչներն այդ խախտումների հիմքով 14 վարչական արձանագրություն են կազմել: 

Մշտադիտարկմանը զուգահեռ՝ ՔՏՀԱ տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի աշխատակիցները կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով հատկապես Covid-19-ի նոր շտամների ի հայտ գալու ֆոնին հակահամաճարակային կանոնները  խստորեն պահպանելու իրազեկման աշխատանք են կատարել ուղևորներրի և ուղևորափոխադրողների շրջանում: 

Մայրաքաղաքի հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ ուժեղացված հսկողությունը առաջիկա օրերին ևս կշարունակվի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter