HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպանին

Սեպտեմբերի 11-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևին։

ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացման և քաղաքական երկխոսության բարձր մակարդակի առնչությամբ։ Նրանք նաև կարևորել են մի շարք ոլորտներում հայ-ղազախական հարաբերություններում առկա ներուժի լիարժեք օգտագործմանն ուղղված քայլերը, այդ թվում` առևտրատնտեսական, գիտամշակութային, բարձր տեխնոլոգիաների և այլ բնագավառներում։ Այս առումով ընդգծվել է Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի դերը:

Նախարար Միրզոյանը և Ղազախստանի դեսպանն անդրադարձել են նաև միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում, մասնավորապես` ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ, ՄԱԿ շրջանակներում երկու երկրների փոխշահավետ համագործակցության հեռանկարներին։

Արարատ Միրզոյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցման արդյունքում ստեղծված իրավիճակին՝ շեշտելով նման գործելակերպի անթույլատրելիությունը և տարածաշրջանում տևական խաղաղության ու կայունության հաստատման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում նախարար Միրզոյանը կարևորել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter