HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ֆրանսիան չի ճանաչում Աֆղանստանի նոր կառավարությանը

Ֆրանսիան համարում է, որ Աֆղանստանում իշխանության եկած «Թալիբան» արմատական շարժումը չի պահել միջազգային հանրությանը տված իր խոստումը, այդ իսկ պատճառով Փարիզը հրաժարվում է ճանաչել թալիբների կողմից ձևավորված նոր կառավարությունը։ Այդ մասին շաբաթ օրը՝ սեպտեմբերի 11-ի երեկոյան France 5 հեռուստաընկերության եթերում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը։ 

«Ֆրանսիան հրաժարվում է որևէ հարաբերություն ունենալ այդ կառավարության հետ»,- հայտարարել է Լը Դրիանը՝ ընդգծելով, որ թալիբները չեն պահել իրենց խոստումը։ 

Ֆրանսիական դիվանագիտության ղեկավարը հիշեցրել է, որ Ֆրանսիան շարժման ներկայացուցիչներից պահանջել էր հնարավորություն տալ անխոչընդոտ հեռանալ բոլոր նրանց, որոնք ցանկանում են, թույլ տալ ազատ տրամադրել հումանիտար օգնություն նաև այն շրջաններում, որոնք չեն գտնվում թալիբների ուղիղ վերահսկողության տակ, պահպանել մարդու իրավունքները, հատկապես կանանց և կրթության իրավունքը և, վերջապես, հրաժարվել համագործակցել «Ալ Քաիդա»-ի հետ։ «Վերջին օրերին նրանք ասում էին, որ առաջարկել են ոչ միայն արտասահմանցիներին, այլև աֆղաններին հանգիստ հեռանալ երկրից, խոստացել ներառական կառավարություն, սակայն արդյունքում ստեցին»,- եզրափակել է Լը Դրիանը։ 

Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն սկսեց իր զորքերը դուրս բերել Աֆղանստանից, «Թալիբան» շարժումն իր ձեռքը վերցրեց իշխանությունը։ Օգոստոսի 15-ին թալիբներն առանց գրոհի կարողացան վերցնել Քաբուլը։ Քաբուլի օդանավակայանի միջոցով ԱՄՆ-ն և մյուս երկրները արտակարգ կերպով տարհանել են տասնյակ հազարավոր աֆղանցիների, որոնք համագործակցում էին նրանց հետ՝ մինչ թալիբների իշխանության վերադարձը։ Տարհանվածների մեծ մասը մեկնել էր Միացյալ Նահանգներ։

Լուսանկարը՝ Bertrand GUAY/AFP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter