Հրդեհ Կաճաճկուտ գյուղում
Սեպտեմբերի 12-ին, ժամը 13։19-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կաճաճկուտ գյուղում այրվում է անասնակեր:
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ՝ դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել 1-ին փողոցի տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։55-ին, մարվել՝ 19։05-ին: Այրվել է մոտ 15 տ պահեստավորած անասնակեր։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել