
Հաստատվել է կորոնավիրուսի 296 նոր դեպք, մահացել է 17 մարդ
Սեպտեմբերի 13-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, երեկ կատարված 4178 թեստավորումից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 296 նոր դեպք: Առողջացել է 577 մարդ, մահացել՝ 16-ը։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1175 է:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 249 146 դեպք, որոնցից 233 105-ն` առողջացած, 5018-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9848 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 616 849 թեստավորում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել