HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արշակ Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ՀԱՊԿ վեհաժողովի նիստերին

Սեպտեմբերի 13-ին պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ՌԴ Նիժնի Նովգորոդի «Մուլինո» զորավարժադաշտում անցկացվելիք Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության «Զապադ-2021» համատեղ ռազմավարական զորավարժության ակտիվ փուլի դիտմանը:

Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 15-16-ը պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Դուշանբեում կայանալիք ՀԱՊԿ-ի կանոնադրային մարմինների (արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի) համատեղ, ինչպես նաև հավաքական անվտանգության վեհաժողովի նիստերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter