HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կայացել է Միջերկրական պետությունների մարդու իրավունքների հաստատությունների համաժողովը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի կազմակերպմամբ՝ Միջերկրածովյան օմբուդսմենների ասոցիացիայի աջակցությամբ սեպտեմբերի 10-ին տեղի է ունեցել «Ժամանակակից տեխնոլոգիաները և մեդիան օմբուդսմենի աշխատանքում» թեմայով առցանց համաժողովը: Քննարկումներին մասնակցել են Ալբանիայի, Բելգիայի, Դանիայի, Խորվաթիայի Կիպրոսի, Գերմանիայի, Հունաստանի Մալթայի, Իսրայելի և այլ երկրների մարդու իրավունքների հաստատություններ:

ՄԻՊ գրասենյակի փոխանցմամբ՝ բացման խոսքում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նշել է, որ մեր օրերում ժամանակակից տեխնոլոգիաները դարձել են տեղեկության անփոխարինելի աղբյուր, ինչի շնորհիվ տեղեկությունը հասարակությանը ներկայացվում է առավել մատչելի և արդյունավետ:

Բացման խոսքով հանդես է եկել նաև Միջերկրածովյան օմբուդսմենների ասոցիացիայի նախագահ Անդրեաս Պոտակիսը: Նա շնորհակալություն է հայտնել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին միջոցառման կազմակերպման և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառության համար։

Մարդու իրավունքների պաշտպանի օգնական Տաթևիկ Մանուկյանը քննարկմանը ներկայացրել է hասարակության իրազեկման ուղղությամբ պաշտպանի կողմից իրականացվող աշխատանքները և այդ աշխատանքներում կիրառվող տեխնոլոգիաները։

Մասնավորապես, նա նշել է, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը գործարկել է «Ազատազրկվածի իրավախորհրդատու» ավտոմատացված համակարգը, որը գործում է Facebook սոցիալական ցանցի Messenger հավելվածում։ Համակարգում առկա են 300-ից ավելի հարցեր և պատասխաններ ազատությունից զրկված անձանց իրավունքների վերաբերյալ։ Ավտոմատացված համակարգն ազատությունից զրկված անձանց, նրանց մերձավորներին կամ ցանկացած այլ անձի՝ տրամադրում է խորհրդատվություն հիմնական իրավունքների վերաբերյալ՝ հայերեն և անգլերեն։

Մյուս կարևոր ծրագիրը Մարդու իրավունքների պաշտպանի իրականացրած իրազեկման արշավն է։ Դեմ եմ բռնությանը կոչի ներքո նկարահանվել և հանրությանն է ներկայացվել ընտանիքում բռնության ենթարկված անձի պաշտպանության օրենսդրական հնարավորությունները, ընտանիքում հավասարությունը խրախուսող ուղերձով տեսանյութ, Երևանի կանգառներում տեղադրվել են պոստերներ, որոնք քաղաքացիներին հնարավորություն են ընձեռել Arloopa հավելվածի միջոցով ակտիվացնել լուսանկարը և դիտել տեսաուղերձը։

Մարդու իրավունքների պաշտպանը գործարկել է նաև ombuds.am կայքի բջջային երկլեզու հավելվածը, որը հնարավորություն է տալիս ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը վերաբերող իրազեկումներին և կապ հաստատել Մարդու իրավունքների պաշտպանի հետ: Այն հասանելի է App Store-ում և Google Play-ում:

Քննարկման մասնակիցները կարևոր են համարել փորձի փոխանակումը, որը հնարավորություն կտա ավելի արդյունավետ կազմակերպել աշխատանքները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter