HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՍԱՏՄ-ն ստուգայցեր է անցկացրել Կենտրոն վարչական շրջանում

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները Covid19-ի կանխարգելմանն ուղղված ստուգայցերը սկսել են Կենտրոն վարչական շրջանի սուպերմարկետներից:

Խախտումներ հայտնաբերվել են սուպերմարկետներից մեկում. հաճախորդներն ու աշխատակիցները չեն կրել դիմակներ:

Կազմվել է արձանագրություն: Ստուգայցերը շարունակվում են։

ՍԱՏՄ-ն հիշեցնում է, որ խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

Կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter