HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոշու արտանետումները չկանխարգելելու համար տուգանվել է շինարարական 9 ընկերություն

Երևանում շինարարական հրապարակներում կատարվող աշխատանքների ընթացքում փոշու արտանետումները, շինհրապարակներից դուրս տարածվելը կանխարգելելու նպատակով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից օգոստոս ամսվա ընթացքում 9 ընկերությունում իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել են «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի պահանջների մի շարք խախտումներ։ Տեսչական մարմնինը հայտնում է, որ հիմնականում ընկերությունները  շինարարության ընթացքում չեն պարսպապատել շինարարական հրապարակները, իսկ ներքուստ և արտաքուստ վերանորոգվող շենքերը և շինությունները չեն ծածկել շինարարությանը համապատասխան բարձրության անթափանց թաղանթով։

Օրվա ընթացքում պարբերաբար չեն ջրել շինարարական հրապարակները։ Սորուն նյութերը (ավազ, գաջ, ցեմենտ) չեն պահեստավորել փակ տարածքներում կամ ծածկել անթափանց թաղանթներով:

Յուրաքանչյուր կազմակերպության նկատմամբ նշանակվել է 150.000-ական դրամի չափով վարչական տույժ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter