HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անչափահասը կալանավորվել է՝ 26-ամյա տղամարդու սպանության մեղադրանքով

Քննչական կոմիտեն հայտնում է, որ Երևան քաղաքի 17-ամյա բնակիչը, իրեն և իր ընտանիքի անդամներին հայհոյելու դրդապատճառով, 26-ամյա տղամարդուն ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու՝ սպանելու նպատակով,  2021թ. մարտի 27-ին գնացել է Գյումրի քաղաք, որտեղ Երևանյան խճուղու շենքերից մեկում տեղակայված մթերային խանութի աշխատակիցներին ու շենքի բնակիչներին ցուցադրելով իր բջջային հեռախոսի մեջ առկա վերջինիս լուսանկարը, տեղեկություններ է ստացել նրա բնակության հասցեի վերաբերյալ: 

Այնուհետև գնացել է նույն շենքում գտնվող 26-ամյա տղամարդու բնակարան և անձնական հարցերի շուրջ պարզաբանումներ կատարելու պատրվակով դուրս կանչել նրան և աստիճանների վրա իր հետ նախապես վերցրած ծալովի դանակով դիտավորությամբ հարվածելով վերջինիս կրծքավանդակի հետին մակերեսի հարողնաշարային հատվածին՝ սպանել նրան: 

ՔԿ-ի հաղորդմամբ՝ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 17-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter