HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳ նախարարը եւ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցը

Սեպտեմբերի 13-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը:

Նախարար Արարատ Միրզոյանը և ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ԱԳՆ հաղորդագրության համաձայն, հանգամանալից քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։

«Կողմերն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման անհրաժեշտությունը։ ԱԳ նախարարը շեշտել է, որ տարածաշրջանային կայունության և անվտանգության հաստատման համար կարևոր են հրադադարի ռեժիմի պահպանումը, Ադրբեջանում դեռևս պահվող ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ և անվերապահ հայրենադարձումը, ինչպես նաև հայատյաց և ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելը»,- նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Հայաստանի ԱԳ նախարարը նաև ընդգծել է, որ ՀՀ ինքնիշխան տարածքում Ադրեջանի զինված ուժերի անօրինական ներկայությունը, ԼՂ հակամարտության գոտում զորավարժությունների իրականացումը խաթարում են տարածաշրջանում դե-էսկալացիայի ջանքերը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի շուրջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter