HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տարոն Մարգարյանը հանդիպել է սանկտպետերբուրգյան պատվիրակության անդամներին

Ապրիլի 25-ից 28-ը Երևանում Սանկտ Պետերբուրգի օրերի շրջանակում Տարոն Մարգարյանը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Օլգա Կազանսկայայի գլխավորած պաշտոնական պատվիրակության ներկայացուցիչների հետ:

Քաղաքապետը նախ նկատել է, որ Երևանում Սանկտ Պետերբուրգի օրերի անցկացումը մեկ անգամ ևս փաստում է երկու քաղաքների միջև ձևավորված հարաբերությունների բարձր մակարդակը: Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու ընդլայնմանն ուղղված Սանկտ Պետերբուրգի կառավարության ջանքերը՝ շեշտելով, որ Երևանը բաց և պատրաստակամ է քննարկելու մայրաքաղաքի զարգացմանն առնչվող բոլոր առաջարկություններն ու նախաձեռնությունները:

«Մեր փոխգործակցությունն այսօր զարգանում է 2011-2014թթ. համագործակցության ծրագրի շրջանակում և հաշվի առնելով երկուստեք ստեղծված աշխատանքային խմբերի փոխհամաձայնեցված և արդյունավետ աշխատանքը՝ վստահ եմ, որ մենք կունենանք այն արդյունքները, որոնք նախանշել ենք»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:  

Օլգա Կազանսկայան նշել է, որ Երևանը ՌԴ Հյուսիսային մայրաքաղաքի համար կայուն և վստահելի գործընկեր է և ռուսական կողմը  կարևորվում է Երևանի հետ փոխգործակցության ընդլայնումը. «Վստահեցնում եմ, որ Երևանը մեզ համար հարազատ է ոչ միայն որպես բարեկամ այլ նաև որպես գործընկեր քաղաք, և մենք բարձր ենք գնահատում կառուցողական գործընկերային այն մթնոլորտը, որն առկա է մեր հարաբերություններում»:

Նկատի առնելով երկու քաղաքների պատմամշակութային հարուստ ժառանգությունը՝ կողմերը պայմանավորվել են առավել խորացնել և ընդլայնել այս ուղղությամբ փորձի փոխանակումը և երկուստեք խթանել  զբոսաշրջության զարգացումը։

Հյուրերը հույս են հայտնել, որ չի ուշանա քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ Երևանի պատվիրակությանը Սանկտ Պետերբուրգում հյուրընկալելու հնարավորությունը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter