Արագած սարի ճանապարհին «Զիլ» ավտոմեքենան գլխիվայր շրջվել է. վարորդն ու ուղևորը մահացել են
Ոստիկանության Ապարանի բաժնում 2021թ. սեպտեմբերի 9-ին՝ ժամը 14:10-ին, ահազանգ է ստացվել, որ Արագած գյուղում «Զիլ» մակնիշի բեռնատար է շրջվել, որի մեջ եղել է 2 անձ: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Պարզվել է, որ Մեծամոր քաղաքի 59-ամյա բնակիչն իր վարած «Զիլ 131D» մակնիշի ավտոմեքենայով Արագած սարից Արագած գյուղ տանող դաշտամիջյան ճանապարհին կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, բախվել է քարերին, գլխիվայր շրջվել և վթարի ենթարկվել, որի հետևանքով վարորդը և նրա ուղևորը՝ Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի 59-ամյա բնակիչը, տեղում մահացել են:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր, կատարվել են դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի զննություններ, նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել