HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արագած սարի ճանապարհին «Զիլ» ավտոմեքենան գլխիվայր շրջվել է. վարորդն ու ուղևորը մահացել են

Ոստիկանության Ապարանի բաժնում 2021թ. սեպտեմբերի 9-ին՝ ժամը 14:10-ին, ահազանգ է ստացվել, որ Արագած գյուղում «Զիլ» մակնիշի բեռնատար է շրջվել, որի մեջ եղել է 2 անձ: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Պարզվել է, որ Մեծամոր քաղաքի 59-ամյա բնակիչն իր վարած «Զիլ 131D» մակնիշի ավտոմեքենայով Արագած սարից Արագած գյուղ տանող դաշտամիջյան ճանապարհին կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, բախվել է քարերին, գլխիվայր շրջվել և վթարի ենթարկվել, որի հետևանքով վարորդը և նրա ուղևորը՝ Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի 59-ամյա բնակիչը, տեղում մահացել են: 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր, կատարվել են դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի զննություններ, նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter