HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պուտինն ու Ասադը հանդիպել են Կրեմլում. հանդիպման մասին նախապես չէր հայտարարվել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, որը չհայտարարված այցով ժամանել է Մոսկվա։ Այդ մասին հայտնում է BBC-ն։ Երեքշաբթի՝ սեպտեմբերի 14-ի առավոտյան Կրեմլի պաշտոնական կայք էջում հայտնվել է հաղորդագրություն երկու երկրների նախագահների հանդիպման վերաբերյալ։

Պուտինը շնորհավորել է Ասադին նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ, որին ի պատասխան Սիրիայի առաջնորդը ռուսերեն պատասխանել է «շնորհակալություն»։ «Արդյունքները ցույց են տալիս, որ մարդիկ Ձեզ վստահում են և չնայած նախորդ տարիների բոլոր դժվարություններին և ողբերգություններին, ամեն դեպքում Ձեզ հետ են կապում վերականգնման գործընթացն ու վերադարձը բնականոն կյանքին»,- նշել է Պուտինը։ Նա նաև ընդգծել է սիրիական ընդդիմության հետ երկխոսության անհրաժեշտությունը։

Պուտինը կարծում է, որ Սիրիայի գլխավոր խնդիրը օտաերկրյա զինուժի անօրինական գտնվելն է այդ երկրում, սակայն չի նշել, թե որ երկրի։ Ասադը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Պուտինին օգնության և աջակցության համար, սակայն նշել, որ քաղաքական գործընթացները կանգնեցվել են երեք տարի առաջ։ Կրեմլի հաղորդագրությունում նշվում է, որ խոսքը գնում է ընդդիմության հետ երկխոսության մասին։ «Միակ բանը, որ կցանկանայի նշել, այն փաստն է, որ քաղաքական գործընթացները, որոնք մենք ձեռնարկել էինք, մոտավորապես արդեն երեք տարի է կանգնեցվել են»,- նշել է Ասադը։

Լուսանկարը՝ Կրեմլի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter