HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Օգնենք 5-ամյա Հարությունին

«Հետքն» անդրադարձել էր 5-ամյա Հարություն Սուքիասյանի պատմությանը: Հիշեցնենք, որ նա մուկովիսցիդոզով հիվանդ է: Մի քանի երեխաների օրինակով տեղեկացրել էինք այս հիվանդության մասին: Հայաստանում առայժմ նման հիվանդներն ապրում են մինչեւ 20 տարի:

Նրանք մշտական խնամքի եւ նորմալ պայմաններում ապրելու կարիք ունեն, մինչդեռ Հարությունը քնում է հատակին, քանի որ տուն չունեն, իսկ մորեղբոր մեկ սենյականոց փոքրիկ բնակարանում  նրա համար ազատ մահճակալ չկա:

Մուկովիսցիդոզ հիվանդությունը ժառանգական է, սակայն բուժման ընթացքի վրա ազդում են ապրելակերպն ու ժամանակին դեղորայք ստանալը: Հարությունի մոտ հիվանդության խառը ձեւն է. ախտահարված են եւ թոքերը, եւ ենթաստամոքսային գեղձը:

Հարությունի մոր` Սվետլանա Սուքիասյանի անունով «Արարատբանկ» ԲԲԸ-ում բացվել է հաշվեհամար`1510018063490100, ցանկացողները կարող են փոխանցումներ կատարել եւ օգնել հիվանդ երեխային:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter