
ԱԺ-ն Մարիամ Գալստյանին ընտրեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում ընտրվեց Մարիամ Գալստյանը:
ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց փակ գաղտնի քվեարկության արդյունքները, ըստ որի ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 67-ը, կողմ է քվեարկել՝ 66, դեմ` 1 պատգամավոր:
Մարիամ Գալստյանը մասնագիտությամբ իրավաբան է, անկուսակցական, դասախոսում է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել