Հրդեհ Գրիբոյեդովի փողոցում
Լրացված
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։57-ին։
ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։38-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գրիբոյեդովի փողոցի թիվ 25 հասցեում գտնվող պահեստային տարածքից ծուխ է նկատվում։
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Գրիբոյեդովի փողոցի թիվ 25 հասցեում գտնվող պահեստում։
Հաստատվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել