HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են Ստեփանակերտում գործող «Դիզակ» մանկապարտեզ

Արցախի ՄԻՊ-ի ֆեյսբուք էջը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 13-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները այցելել են Ստեփանակերտ քաղաքում գործող Հադրութի «Դիզակ» մանկապարտեզ:

«Այցի ընթացքում ծանոթացել են նորաբաց մանկապարտեզի շենքային պայմաններին, ապա հատուկ անդրադարձ է կատարվել երեխաների մաքրության, առողջության պահպանման, սննդի առնչվող և մի շարք այլ հարցերի, ինչպես նաև անձնակազմի՝ երեխաների հանդեպ ցուցաբերվող անհատական վերաբերմունքին։

Տնօրինության կողմից բարձրաձայնվել են մի շարք հարցեր կապված մանկապարտեզի խաղահրապարակի բացակայության, խաղալիքների և հետաքրքրաշարժ խաղերի սակավության հետ։

Հանդիպման ավարտին ՄԻՊ ներկայացուցիչները նշել են, որ իրենց լիազորությունների շրջանակներում փորձելու են բարձրաձայնված խնդիրները ներկայացնել պետական լիազոր մարմիններին՝ հետամուտ լինելով դրանց կարգավորման ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկմանը»,- նշված է Արցախի ՄԻՊ-ի ֆեյսբուք էջում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter