
Հայկ Մարության․ «Աղբամուղների փակումն այլընտրանք չունի»
Երևանի ավագանու այսօրվա նիստին անդրադարձ կատարվեց շենքերի աղբամուղներին։ Ավագանու անդամ Լևոն Զաքարյանը նշեց, որ 2 դեպք կա, որտեղ բնակիչների կարծիքը հաշվի չի առնվել, սակայն կան թաղապետարան մուտք արած դիմումներ։
Հայկ Մարությանը նշեց, որ պրոցեսը պետք է կարգավորվի օրինական ճանապարհով․ «Էստեղ երկու կարծիք չի կարող լինել, աղբամուղների փակումն այլընտրանք չունի։ Փակումը լուծում է միանգամից 3-4 հարց։ Գարշահոտը, որը չի թողնում ապրել 1,2,3-րդ հարկերի բնակիչներին, կյանքը վերածվում է դժոխքի։ Անընդհատ խոսում ենք առնետների մասին, եթե ուզում ենք դեմն առնել, աղբամուղները պետք է փակվեն»,- նշեց քաղաքապետը՝ հավելելով, որ վարչական շրջանի ղեկավարները պետք է ամեն ինչ անեն, որ հարցը լուծվի՝ համոզելով, խոսելով, բացատրելով բնակիչներին։ Կոչ արեց ավագանու անդամներին միանալ այս աշխատանքներին։ Հայկ Մարությանի խոսքով՝ աղբամուղների փակումով մարդկանց կյանքի որակը լավանում է։
Մեկնաբանել