HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետական սուբսիդավորմամբ գյուղատնտեսական վարկերի ոչ նպատակային օգտագործման փաստերով 4 քրեական գործ է հարուցվել

Դատախազությունը տեղեկացնում է, որ Լոռու մարզում պետական սուբսիդավորմամբ գյուղատնտեսական վարկերի ոչ նպատակային օգտագործման փաստերով 4 քրեական գործ է հարուցվել, ուսումնասիրությունները շարունակվում են։

«Լոռու մարզի դատախազությունում պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակներում ուսումնասիրության առարկա է դարձվել «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» պետական ծրագրով գյուղական տնտեսություններին տրամադրվող վարկերի նպատակային օգտագործման խնդիրը: 

Ծրագրի հիմնական նպատակն է հանրապետության ագրոպարենային ոլորտում զբաղված ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրվող վարկերի տոկոսադրույքները պետության կողմից մասնակի սուբսիդավորման, վարկավորման պայմանների բարելավման միջոցով տնտեսավարողների կարողությունների ընդլայնմանը, արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, գյուղատնտեսության արդյունավետության բարձրացմանը նպաստելը:  

Ուսումնասիրության շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից պահանջվել են տեղեկություններ՝ 2019-2020թթ. ընթացքում հիշյալ ծրագրով տրամադրված վարկերի շահառուների և վարկերի օգտագործման վերաբերյալ: Նախարարությունից ստացվել է 2019թ. ամբողջ տարվա և 2020թ. երեք եռամսյակներում իրականացված 125 ուսումնասիրությունների վերաբերյալ փաստաթղթերըի փաթեթները, որոնցից 33-ը Լոռու մարզի դատախազության կողմից ուղարկվել են ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության համապատասխան ստորաբաժանումներ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ։

Արդյունքնում նշված 33 դեպքերից 26-ով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին, 3-ով նախապատրաստվող նյութերի ընթացքը դեռևս չի լուծվել: 

Իսկ 4 դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ կառավարության 2019թ. մարտի 7-ի թիվ 184-Լ որոշմամբ սահմանված «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի սուբսիդավորման» ծրագրի շրջանակներում գյուղատնտեսության զարգացման նպատակով Լոռու մարզի բնակիչներին ՀՀ–ում գործող բանկերի և վարկային կազմակերպությունների միջոցով կնքված պայմանագրով 2019թ. տարբեր ժամանակահատվածներում տրամադրվել են 3.000.000-ից մինչև 6000000 ՀՀ դրամ գումարի չափով վարկեր, որոնք վարկառուների կողմից օգտագործվել են ոչ նպատակային. դրանք չեն ուղղվել պայմանագրի պարտադիր պայման հանդիսացող անասնապահության զարգացմանը, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է խոշոր վնաս:

Նշված դեպքերի առթիվ Քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է 4 քրեական գործ, որոնց նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ Լոռու մարզի քննչական վարչությանը: 

Մնացած 92 փաթեթներով ուսումնասիրությունները շարունակվում են, առաջիկայում, ելներով արդյունքներից դրանցով ևս կկայացվեն համապատասխան դատավարական որոշումներ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter