HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԵԿ-ում խոշոր 100 կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկվել են մաքսային ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը

Պետական եկամուտների կոմիտեն կազմակերպել է երկօրյա հանդիպում ներմուծում և արտահանում իրականացնող խոշոր 100 կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Մաքսային ոլորտի պատասխանատուները նրանց ներկայացրել են մաքսային ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը և լսել տնտեսվարողների ներկայացուցիչների առաջարկները։

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ մանրամասն անդրադարձ է կատարվել հատկապես մաքսային պարտավորությունների վճարման էլեկտրոնային համակարգի կիրառման կարգին: Նոր համակարգից օգտվողները, իրենց փորձից ելնելով, նշել են, որ մաքսային պարտավորությունները մարելու էլեկտրոնային եղանակն իրենց աշխատանքը բավականաչափ հեշտացրել է բանկ և մաքսատուն այցելելու անհրաժեշտությունը վերացել է։

Հանդիպմանը քննարկվել են նաև գործող կարգավորումների հետ կապված խնդիրները, որոնք մաքսային ոլորտի պատասխանատուները խոստացել են հաշվի առնել՝ մաքսային գործընթացները տնտեսվարողների համար առավել հարմարավետ դարձնելու նպատակով։

Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների հետ նման ձևաչափով հանդիպումները պարբերաբար են լինելու։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter