HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Հովսեփ Բեդևյանն ընտրվեց Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի պաշտոնում

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր պաշտոնում ընտրվեց Հովսեփ Բեդևյանը: ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց փակ գաղտնի քվեարկության արդյունքները, որոնց համաձայն՝ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 88-ը, մեկ քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

Բարձրագույն դատական խորհուրդը դատարանի թափուր տեղի համար առաջադրել էր Հովսեփ Բեդևյանի, Հրաչ Այվազյանի և Լիանա Հակոբյանի թեկնածությունները:

Այվազյանի օգտին կողմ էր քվեարկել՝ 1, Հակոբյանի օգտին` 6, իսկ Բեդևյանի օգտին` 80 պատգամավոր:

Բեդևյանը 2011 թվականից զբաղեցնում էր Վերաքննիչ վարչական դատարանի նախագահի պաշտոնը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter