
ՀՌՆ-ն հեռարձակման կարգավորման ոլորտում համագործակցության հուշագիր է ստորագրել
ՀՌՀ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի և Ուկրաինայի հեռուստատեսության և ռադիոյի հեռարձակման ազգային խորհրդի միջև կնքվել է հեռարձակման կարգավորման ոլորտում համագործակցության մասին հուշագիր:
Փաստաթուղթը ստորագրել են ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը և Ուկրաինայի ՀՌՀԱԽ անդամ Մաքսին Օնոպրիենկոն:
Հայկական կողմի նախաձեռնությամբ պատրաստված և ստորագրված փաստոթուղթը լայն հնարավորություններ է ստեղծելու երկու երկրներին համագործակցության ոլորտում, հատկապես՝ հեռուստածրագրերի փոխանակման և տեսալսողական արտադրանքի ստեղծման, մասնագետների փոխանակման, տեսալսողական մեդիադաշտի օրենսդրական կարևոր խնդիրների կարգավորման, դրանց ռազմավարության վերաբերյալ և այլն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել