HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեթամֆետամինի իրացման դեպքեր են բացահայտվել. ոստիկանություն

Ոստիկանությունը հայտնում է, որ Երևանում բնակվող 37-ամյա մի տղամարդ մայրաքաղաքի տարբեր թաղամասերում մեթամֆետամին է թաքցրել՝ տելեգրամի միջոցով վաճառելու համար։ Նա հայտնաբերվել է, բերման ենթարկվել ու խուզարկվել։ Նրա մոտ մեթամֆետամին է եղել։

Այնուհետև հայտնաբերվել է 12 փաթեթ՝ լցված մեթամֆետամինով։ Այնուհետև հայտնի է դարձել, թե ումից է 37-ամյա տղամարդը ձեռք բերել մեթամֆետամինը։ Խոսքը մայրաքաղաքում բնակվող 23-ամյա մի աղջկա մասին է, որը Երևանի Ռուբինյանց փողոցում հայտնաբերվել ու կասկածանքով բերման է ենթարկվել։

Նրա անձնական խուզարկությամբ ևս մեթամֆետամին է հայտնաբերվել։ Աղջիկը կալանավորված է։ Պարզվել է նաև 23-ամյա աղջկան թմրամիջոց իրացնողի ինքնությունը։

Սեպտեմբերի 8-ին 37-ամյա տղամարդը հայտնաբերվել է մայրաքաղաքի Թբիլիսյան խճուղում ու բերման ենթարկվել։ Նրա խուզարկությամբ ևս մեթամֆետամին է հայտնաբերվել։ Հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկվել է նրա բնակարանը ու հայտնաբերվել 37 գրամից ավելի մեթամֆետամին, 26 գրամից ավելի մարիխուանա, 6 գրամից ավելի չորացված հալյուցինոգեն սնկեր, 2 գրամից ավելի ափիոն, էքստազիի հաբեր և այլն։ 37-ամյա տղամարդը կալանավորվել է։

Նշանակվել են փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter