HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանն արգելել է յոթ երկրից կենդանի խոզեր և խոզի միս ներմուծել

Խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով, համաձայն ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավարի հրամանի՝ սեպտեմբերի 17-ից ժամանակավորապես արգելվում է 7 երկրից՝ Ռումինիայից, Մոլդովայի Հանրապետությունից, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից, Լատվիայի Հանրապետությունից, Լեհաստանից, Հունգարիայից և Բուլղարիայի Հանրապետությունից, կենդանի խոզերի, նրանց գենետիկական նյութերի, խոզի մսի և այլ սննդային մսային հումքի, վայրի խոզի մսի, իրենց բաղադրության մեջ խոզի միս պարունակող պատրաստի արտադրանքների, եղջյուրակճղակային, կաշվե, աղիքային հումքի, խոզաստևի, որսորդական հաղթանշանների, խոզերի կերակրման համար բոլոր տեսակի կերերի և լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), ներմուծումը: Այս մասին հայտնում է ՍԱՏՄ մամուլի ծառայությունը։

Սահմանափակման համար հիմք է ծառայել նշված երկրներում արձանագրված խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության վերաբերյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter