HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտաշատում գազային ատրճանակից կրակոցներ են արձակել

Սեպտեմբերի 14-ին` ժամը 22:10-ին, ոստիկանություն զանգած անհայտ քաղաքացին հայտնել էր, որ Արտաշատի Իսակովի փողոցում կրակոցներ են: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության լրատվական ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը, Արարատի մարզային վարչության ղեկավարներ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Իսակովի փողոցի ծաղկի խանութի մոտ երկու տղամարդ վիճաբանել են, որի ընթացքում Շահումյան գյուղի 47-ամյա բնակիչը գազային ատրճանակով կրակոցներ է արձակել 45-ամյա արտաշատցու ուղղությամբ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է յոթ պարկուճ:

Կրակողը բերման է ենթարկվել բաժին, հանցագործության գործիք ատրճանակը վերցվել է՝ փորձաքննության ուղարկելու նպատակով: Հանգամանքները պարզվում են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter