HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների խախտման դեպքեր են հայտնաբերվել

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից հասարակական տրանսպորտի մշտադիտարկումը սեպտեմբերի 15-ին շարունակվել է Երևանի Արաբկիր և Դավիթաշեն վարչական շրջաններում։ Այս մասին հայտնում է տեսչության մամուլի ծառայությունը։

Տրանսպորտային անվտանգության վարչության մասնագետները դիտարկել են Արաբկիրում և Դավիթաշենում ավտոբուսային, միկրոավտաբուսային, տաքսամոտորային  ուղևորափոխադրում կատարող տրանսպորտային միջոցներ։

Տեսչական մարմինների կողմից հայտնաբերված հակահամաճարակային կանոնների խախտման դեպքերով կազմվել են վարչական արձանագրություններ։ 

Տեսչական մարմինը հիշեցնում է, որ ուղևորներն ու վարորդները պարտավոր են մեքենաներում դիմակ կրել, վարորդները՝ տրանսպորտային միջոցներում ապահովել ախտահանիչ հեղուկի, մանրադրամի համար նախատեսված արկղի առկայությունը, բացառեն գերբեռնված երթևեկությունը։  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter