HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Փաշինյանը Դուշանբեում անդրադառնալու է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանն Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանին հետաքրքրվեց Հայաստան-Թուրքիա հարաբերություններից: Պատգամավորը հարցրեց հարաբերությունների կարգավորման, երկաթուղու ու ճանապարհների գործարկման հնարավորությունից:

Վարչապետ Փաշինյանը պատասխանեց` դեռևս 2021-ի գարնանը հանդիպումներ է ունեցել տարբեր բնակավայրերի բնակիչների հետ, և ի հայտ է եկել մի խոսակցություն, որ թշնամության մթնոլորտը տարածաշրջանում պետք է կառավարվի:

«Այս խոսույթով հանդես եկանք ընտրություններին նախորդած շրջանում և ստացել ենք մանդատ Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու համար, որից հետո մեր պատկերացումները մանրամասն շարադրել ենք Կառավարության ծրագրում: Այս քննարկումների համատեքստում Թուրքիայից եղել են խոսակցություն սկսելու պատրաստակամության վերաբերյալ դրական ազդակներ, մենք դրական ենք գնահատել այդ ազդակները»,- ասաց Փաշինյանը:

Ըստ նրա` Կառավարությունն իր դեմքով հայտնել է պատրաստակամություն՝ սկսելու նման խոսակցություն հարաբերությունների կարգավորման հնարավորությունների, հաղորդակցության ուղիների բացման վերաբերյալ, և այդ ամենը եղել է հրապարակային: Նա նաև ընդգծեց` մի շարք գործընկեր պետություններ ողջունել են այդ խոսակցության պատրաստակամությունը` իրենք ևս պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ պրոցեսին:

«Երբ փոխադարձաբար արտահայտվում է խոսակցություն սկսելու պատրաստակամություն, ենթադրվում է՝ կոնկրետ քայլեր են ձեռնարկվելու: Տրամաբանորեն հաջորդ քայլը պետք է լինի նախ աշխատանքային: Ես այսօր մեկնում եմ Դուշանբե՝ մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին, որտեղ Հայաստանը կստանձի նախագահությունը և այդ թեմային անդրադարձ պիտի կատարեմ նաև նման ֆորմատով»,-եզրափակեց Փաշինյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter