HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊՆ-ում քննարկել են 2022 թվականի բյուջեի պլանավորման գործընթացը

Սեպտեմբերի 15-ին պաշտպանության նախարարությունում կայացել է ֆինանսաբյուջետային խնդիրներին նվիրված աշխատանքային խորհրդակցություն՝ ընթացիկ տարվա ֆինանսաբյուջետային ծախսերի կատարողականի վերստուգման նպատակով: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Հանդիպմանը քննարկվել է նաև պաշտպանական գերատեսչության 2022 թվականի բյուջեի պլանավորման գործընթացը, կատարվել են որոշակի ճշգրտումներ:

Ըստ ՊՆ-ի՝ ոլորտի պատասխանատուներն ընդգծել են, որ վերջին տարիներին զինված ուժերում նվազել են ֆինանսական հոսքերի հետ կապված կոռուպցիոն ռիսկերը, միաժամանակ ամրապնդվել են գնումների գործընթացի ապագաղտնիացումն ու թափանցիկությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter