HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Պատիվ ունեմ»-ը նախաձեռնելու է քննիչ հանձնաժողով` Համահայկական հիմնադրամի ծախսերի ուսումնասիրման համար

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը նախաձեռնելու է քննիչ հանձնաժողովի ստեղծում «Հայաստան» համահայկական հիմնադրամի Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում հանգանակած միջոցների ծախսման, արդունավետության, օպերատիվության և ոլորտների ընտրության առնչությամբ: Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը:

«Նման գործընթացը շուտով կմեկնարկի: Առկա է հիմնավոր կասկած, որ բյուջետային ֆինանսավորումը կախված  էր նրա հետ, որ պետական բյուջեում գումարներ չկան, և այդ գումարը ծախսվել էր աշխատավարձերի, թոշակների և այլ անհրաժեշտ ծախսերի հոգման համար»,-ասաց Մամիջանյանը` հիշեցնելով, որ հիմնադրամի միջոցներից հանգանակություն է արվել պետբյուջե:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի արդյունքներով` չարաշահումներ չեն հայտնաբերվել ու հանգանակված գումարների վատնումներ չեն եղել: Ի դեպ, այդ ամենից  հետո որոշում է կայացվել ձևավորել աշխատանքային խումբ ու իրականացնել աուդիտ:

«Աուդիտի արդյունքներով որևէ խնդրահարույց բան չի արձանագրվել, ընդհակառակը՝ արձանագրվել է, որ ամեն ինչ համապատասխանում է այն տրամաբանությանը և հայտարարությանը, ինչ արել է հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը: Ես 100 տոկոսով համոզված եմ, որ եթե նույնիսկ այդ աուդիտը իրականացնի աշխարհի ամենահայտնի ու ամենավստահելի աուդիտորական ընկերությունը, չի կարող այդտեղ որևէ այլ խնդիր առաջանալ, որևէ չարաշահում կամ վատնում բացահայտվել կառավարության գործողություններում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter