HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իսրայելի պաշտպանության նախարար. «Իրանը երկու-երեք ամիս անց կկարողանա ատոմային ռումբ ստեղծել»

Երկու-երեք ամիս անց Իրանը կկարողանա բավարար քանակությամբ նյութ արտադրել և մեծացնել ներուժը, ինչը հնարավորություն կտա ստեղծել մեկ ատոմային ռումբ։ Այդ մասին Foreign Policy պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը։ 

Իսրայելցի պաշտոնյան կարծում է, որ դիվանագիտական ջանքերը չեն օգնի խոչընդոտել միջուկային զենքի ոլորտում Իրանի առաջընթացին։ Նա նշել է, որ, Իսրայելի տեսանկյունից, Իրանի զսպման արդյունավետ միջոց կլինի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Չինաստանի և Եվրոպայի կողմից Թեհրանի վրա քաղաքական, դիվանագիտական և տնտեսական ճնշումը։ «Իրանը պետք է զգուշանա, որ ԱՄՆ-ն և նրա գործընկերները լուրջ են տրամադրված»,- հայտարարել է Գանցը։ 

Նախարարը նաև զգուշացրել է, որ տարածաշրջանում կարող է սկսվել միջուկային զենքի մրցավազք, եթե Իրանը հասնի իր նպատակին։ «Մյուս երկրները չեն կարող անգործության մատնվել»,- նշել է նա։ 

Սեպտեմբերի 13-ին The New York Times պարբերականը, հղում անելով ՄԱԳԱՏԷ-ի տվյալները համադրած փորձագետներին, հայտնել էր, որ վերջին ամիսներին Իրանն ընդհուպ մոտեցել է միջուկային մարտալիցքի ստեղծման հնարավորությանը՝ դրա համար կուտակելով բավարար քանակությամբ հարստացված ուրան։ Ամերիկացի վերլուծաբաններն էլ կարծում են, որ Թեհրանը միջուկային այդ մակարդակին կկարողանա հասնել առաջիկա ամիսներին։ 

Ապրիլից Վիեննայում ընթանում են ուղիղ բանակցություններ Իրանի և միջազգային հնգյակի միջև (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան և Ֆրանսիա)՝ իր առաջնային տարբերակով Իրանի միջուկային համաձայնագրի վերականգնման նպատակով։ Աշխատանքային երեք խմբերի փորձագետները մշակում են Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրով ստանձնած պարտավորությունների վերականգնման տեքստը, որով ԱՄՆ-ն Իրանից հանում է պատժամիջոցները, ինչպես նաև վերադառնում գործարքին, իսկ Իրանը, իր հերթին, ստանձնում իր միջուկային պարտավորությունների իրականացմանը։ 

Համաձայնագրի մասնակից երկրների ներկայացուցիչները առանձին խորհրդակցություններ են իրականացնում նաև ԱՄՆ պատվիրակության ներկայացուցիչների հետ, որոնք հիմա դիտարկում են համաձայնագրին վերադառնալու հնարավորությունը։ Վիեննայում դեռևս բանակցություններ չեն ընթանում ամերիկացի էմիսարների և Իրանի ներկայացուցիչների միջև։

Լուսանկարը՝ AFP-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter