HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Համաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 296 տրիլիոն դոլարի

2021 թվականի երկրորդ կեսին համաշխարհային պարտքի ծավալը թարմացրել է պատմական մաքսիմումը։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Միջազգային ֆինանսների ինստիտուտին (IIF)։ 

Հաշվի առնելով կառավարությունների, բանկերի, կորպորացիաների և տնային տնտեսությունների պարտքերը, համաշխարհային պարտքն աճել է 4,8 տրիլիոն դոլարով, հասնելով 296 տրիլիոն դոլարի։ Այն 36 տրիլիոնով ավելի շատ է, քան մինչև կորոնավիրուսի համավարակը։ 

IIF-ի կայունության հարցերով հետազոտությունների բաժնի տնօրեն Էմրե Թիֆթիքը կարծում է, որ, եթե փոխառությունները շարունակվեն նույն տեմպերով, ապա համաշխարհային պարտքը կգերազանցի 300 տրիլիոն դոլարը։ 

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ճգնաժամից հետո առաջին անգամ, համաշխարհային պարտքի և ՀՆԱ-ի հարաբերակցությունը տնտեսության աճի հաշվին կրճատվել է՝ առաջին եռամսյակի ռեկորդային 362 %-ից երկրորդ եռամսյակում իջնելով 353 %-ի։

Լուսանկարը՝ Shutterstock-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter