
Facebook-ում կան օգտատերերի «սպիտակ ցանկեր». նրանց թույլատրվում է խախտել սոցիալական ցանցի կանոնները
Facebook ընկերությունը ստեղծել է վերահսկողության հատուկ համակարգ, որն ազատել է հայտնի օգտատերերին՝ սոցիալական ցանցի մի մասի կամ բոլոր կանոնների պահպանումից։ Այդ մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ընկերության ներքին փաստաթղթերին։
Այդպիսի օգտատերերի գրառումների վերահսկողությունն իրականացվում է հատուկ ծրագրով, որի շնորհիվ սոցիալական ցանցի ալգորիթմներն ավտոմատաբար չեն թաքցնում այն բովանդակությունը, որը կարող է խախտել ատելության քարոզի, բռնության հրահրման արգելքի մասին կանոնները։
Ինչպես գրում է The Wall Street Journal-ը, արտոնյալ օգտատերերը առանց որևէ պատժամիջոցների հրապարակել են, օրինակ, գրառումներ այնպիսի պնդումներով, որ կորոնավիրուսի պատվաստանյութը մահացու է, կամ Հիլարի Քլինթոնը կապված է մանկապիղծների գաղտնի կազմակերպության հետ կամ որ Դոնալդ Թրամփը ԱՄՆ-ում փախստականի կարգավիճակ ունեցող անձանց անվանել է «կենդանիներ»։
2020 թվականի դրությամբ՝ սոցիալական ցանցում եղել է 5,8 միլիոն արտոնյալ օգտատեր, որոնց թվում եղել են քաղաքական գործիչներ, շոու բիզնեսի ներկայացուցիչներ, մարզիկներ և հայտնի բլոգերներ։ Ցուցակում հայտնվել են նաև այնպիսի օգտահաշիվներ, որոնք վարվում էին կենդանիների անուններից։
Լուսանկարը՝ Getty Images-ի
Մեկնաբանել