HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռների փորձարկումներ է իրականացրել

Սեպտեմբերի 15-ին Հյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ երկու հրթիռ է արձակել։ Այդ մասին հայտնում է Kyodo News-ը։ Ճապոնիայի և Հարավային Կորեայի զինված ուժերի տվյալներով՝ հրթիռներն արձակվել են ԿԺԴՀ-ի կենտրոնական շրջաններից և ընկել Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտու սահմաններից դուրս։ Թռիչքի հեռավորությունը կազմել է 800 կիլոմետր։

Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան բողոք է հայտնել Փհենյանի գործողություններին՝ այն անվանելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի խախտում։

Ռուսաստանի հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մշտադիտարկման կենտրոնի Պրիմորիեի երկրամասի տեղական ծառայությունը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեային սահմանակից Պրիմորիեի երկրամասում բալիստիկ հրթիռների փորձարկումները չեն ազդել ճառագայթային ֆոնի վրա։

Սեպտեմբերի 13-ին Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտարարել էին, որ նախորդ հանգստյան օրերին նախնական փորձարկել են մեծ հեռահարության նոր տիպի հրթիռները, որոնց վրա աշխատանքը տևել է երկու տարի։ Հյուսիսային Կորեայում բալիստիկ հրթիռների նախորդ փորձարկումները, որոնք գրանցվել էին օտարերկրյա հետախուզական մարմինների կողմից, տեղի էին ունեցել 2021 թվականի մարտի 25-ին։

Լուսանկարը՝Jung Yeon-je/AFP/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter