HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մուսա լեռան քառասուն օրը»` Շուշիի ՆԱՄ կենտրոնում

Ապրիլի 24-ին «Նարեկացի» արվեստի միության Շուշիի կենտրոնում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում:

Կենտրոնի թատրոնի, մանրանկարչության խմբակների եւ հեքիաթասացի անկյան սաները հանդիսատեսին ներկայացրեցին Ֆրանս Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպից մի հատված: Պատանի դերասաններին հաջողվեց ներկայացնել հայ ժողովրդի հերոսական այդ դրվագը, իսկ պատանի հանդիսատեսից շատերը ոգեւորությամբ հայտնեցին, որ անպայման կկարդան «Մուսա լեռան քառասուն օրը»:

«Ես այս ներկայացման շնորհիվ իմացա բաներ, որ մինչ այս չգիտեի հայ ժողովրդի մասին: Անպայման կարդալու եմ «Մուսա լեռան քառասուն օրը», որ ավելի տեղյակ լինեմ 1915 թվականի դեպքերի մասին»,- ասաց հանդիսատեսներից 11-ամյա Մերին:

Նշենք, որ ներկայացման բեմադրող-ռեժիսորն էր Մարատ Դավթյանը, ռեժիսորի ասիստենտը` Նաիրուհի Ավետիսյանը: Ներկայացման նկարչուհին է Լուսինե Չալումյանը, նվագակցում էր Աշոտ Փափազյանը:

Արևիկ Դանիելյանի
ՆԱՄ Շուշիի մասնաճյուղ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter