HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաշինյանը հանդիպել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին

Աշխատանքային այցով Դուշանբեում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ հավաքական խորհրդի նիստից առաջ հանդիպում է ունեցել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ։ Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ հարաբերությունների զարգացմանը, այնպես էլ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում փոխգործակցությանը վերաբերող հարցեր։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Նիկոլ Փաշինյանը և Էմոմալի Ռահմոնը կարևորել են տնտեսական ոլորտում կապերի ընդլայնումը և այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը, ինչը կնպաստի Հայաստանի և Տաջիկստանի միջև առևտրաշրջանառության ծավալների մեծացմանը։ Կողմերը համոզմունք են հայտնել, որ այդ ուղղությամբ առկա է մեծ ներուժ։

Հայաստանի և Տաջիկստանի ղեկավարները մտքեր են փոխանակել ՀԱՊԿ հավաքական խորհրդի նիստի օրակարգի, ՀԱՊԿ տարածաշրջանում անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների շուրջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter