
Գրանցվել է կորոնավիրուսի 764 նոր դեպք. մահացել է 19 մարդ
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 764-ով՝ ընդհանուր կազմելով 251 323: Նախօրեին կատարվել է 6049 թեստավորում (ընդհանուր՝ 1 633 587): Այս մասին հաղորդում է առողջապահության նախարարությունը:
Մահացել է 19 մարդ: Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվը 5075 է:
Առողջացել է ևս 506 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 234 416-ի:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 10 649 քաղաքացի:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1183 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել