HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Խաղողագործները փակել են Երևան-Արմավիր ճանապարհը. Ծառուկյանի գործարանը խաղող չի մթերում արմավիրցիներից

Այսօր առավոտից Արմավիրի մարզի Ամասիա, Նալբանդյան, Արմավիր, Նոր Կեսարիա և հարևան համայնքների մի քանի տասնյակ խաղողագործներ փակել են Երևան-Արմավիր ավտոճանապարհը՝ պահանջելով լուծել խաղողի մթերման հարցը:

Նշված համայնքների գյուղացիները տարիներ շարունակ խաղողը հանձնել են ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատկանող «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի Ամասիայի մթերման կետին: Այս տարի մթերման կետը դեռ չի բացվել, և գյուղացիներն անորոշության մեջ են:

Արմավիրի մարզի Ամասիա համայնքի ղեկավար Գարիկ Ավդալյանը «Հետք»-ին փոխանցեց, որ համայնքում կա մոտ 100 հա խաղողի այգի: Այս տարի գյուղացիները որևէ տեղեկություն չունեն՝ արդյոք իրենցից խաղող մթերելու՞ են, թե՞ ոչ:

«Գյուղացիները հենց դա են ուզում հասկանալ՝ ընդհանրապես մթերելու են, թե ոչ»,- հավելեց համայնքի ղեկավարը:

«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ից փորձեցինք պարզաբանում ստանալ: Գործավարուհին հեռախոսահամար վերցրեց, որպեսզի փոխանցի լրատվության պատասխանատուին՝ մեզ հետ կապ հաստատելու համար: Սակայն, այդպես էլ չզանգահարեցին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter