HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Վահան Քերոբյան. «Գորիս-Կապան ճանապարհի այսպիսի կարգավիճակը մեծ վնաս է տալիս տնտեսությանը»

Կառավարությունն անհանգստացած է Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակով: Այս մասին գործադիրի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Համարում ենք, որ այդ ճանապարհի այսպիսի կարգավիճակը մեծ վնաս է տալիս տնտեսությանը, առևտրին և զբոսաշրջությանը: Բազմաթիվ զբոսաշրջիկներ, մտավախություն ունենալով ճանապարհի վերաբերյալ, խուսափում են գալ: Արտաքին գործերի, պաշտպանության նախարարությունները, Ազգային անվտանգության ծառայությունը իրական ժամանակի ռեժիմով աշխատում են այս հարցերն օր առաջ լուծելու համար: Պատերազմից հետո, բնականաբար, մինչ նորմալ կյանքի անցնելը, այսպիսի խնդիրներ կլինեն, բայց պետք է սառնասրտորեն և հետևողականորեն լուծել այդ խնդիրները, որպեսզի դրանք հնարավորինս քչանան և վերանան: Մեր գործողություններում փորձում ենք թույլ չտալ էսկալացիա և միաժամանակ խնդիրները հերթով լուծելով՝ գնալ առաջ»,- նշեց նախարարը:

Քերոբյանը նաև տեղեկացրեց, որ նախատեսվում է 487 մլրդ դրամ կամ մոտավորապես 1 մլրդ դոլար ներդնել Հյուսիս-Հարավ ճանապարհի Քաջարան-Սիսիան հատվածի շինարարության համար:

Խոսելով համախառն ներքին արդյունքից՝ նախարարն ասաց, որ անվանական արժեքով ՀՆԱ-ի ցուցանիշը կաճի 15-20%-ով: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter