HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Քննարկում․ աշխատանք կամ պատվաստում․ ո՞ր տարբերակը կընտրեն քաղաքացիները

«Մեդիա» կենտրոնում այսօր տեղի ունեցավ քննարկում «Աշխատանք կամ պատվաստում․ ո՞ր տարբերակը կընտրեն քաղաքացիները» թեմայով, որի ընթացքում Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Նունե Բակունցը ևս մեկ անգամ խոսեց աշխարհում շրջանառվող կորոնավիրուսի դելտա շտամի մասին՝ նշելով որ այն մեր երկրում լայն տարածում ունի։ Բակունցի խոսքով՝ այս շտամն ավելի ծանր ընթացք է ունենում, ավելի բարձր մահացության թվեր է տվել ամբողջ աշխարհում, և այս շտամով հիվանդացողների ռիսկի խումբը փոխվել է, ախտահարվում են ավելի երիտասարդ անձինք․ «65-ից բարձր խումբն այլևս միակ ռիսկի խումբը չէ, դելտան ջահելացրել է հիվանդներին և հիմնական հիվանդները 5-ից 40 տարեկան անձինք են։ Այս փոփոխությունը հիմնավորումից մեկն է, որ այս կարգավորումը մտցվել է»,- նշեց կենտրոնի փոխտնօրենը։

Ըստ Նունե Բակունցի՝ մինչև հիմա« եթե վարակումը կանխելու միջոցը եղել է անհատական պաշտպանությունը, դիմակներ կրելը, ձեռքերն ախտահանելը, ապա հիմա կա պատվաստանյութ, որը կարող է փրկել ծանր դեպքերից, և որը կիրառվում է ամբողջ աշխարհում։ Նշեց, որ տարբեր երկրներում թեստավորումը տարբեր հաճախականություն ունի՝ 3 օրը մեկ, 7 օրը մեկ, և արգելում են ոչ միայն աշխատանքի գնալ, այս հասարակական վայր մտնել առանց թեստի բացասական պատասխանի կամ պատվաստման վերաբերյալ ապացույցի։

«Ռեստորանների ասոցիացիայի նախագահ» Աշոտ Բարսեղյանի խոսքով՝ չի կարելի արդարացնել նախարարության գործունեությունը, քանի որ գործատուն ըստ Աշխատանքային օրենսգրքի՝ իրավունք չունի թեստի բացակայության կամ պատվաստման առկայության դեպքում աշխատակցին ազատել։ Նշեց, որ անցած տարի վատնվել են միլիարդավոր դոլարներ կոնտակտավորների չեզոքացման համար, իսկ հիմա պարտադրում են տալ 30 հազար դրամ թեստերի համար։ «Հիշեցնեմ, որ Առողջապահության նախարարությունը ստացել է կես մլն դոլար, որ թեստ մշակի, մենք չտեսանք էդ թեստը։ Էֆեկտիվ աշխատանք կատարելու փոխարեն Առողջապահության նախարարությունը հանդես է գալիս անտրամաբանական քայլերով»,- նշեց Բարսեղյանը՝ հավելելով, որ 65-70 հազար դրամ աշխատավարձ ստացողին պարտավորեցնել 30 հազար դրամ տալ թեստերի համար, անտրամաբանական է։

«Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վիոլետ Զոփունյանը նշեց, որ չի կարելի պաշտպանիչ միջոցները և սանիտարական պայմանների կարգավորումը տեղափոխել կանխարգելիչ դաշտից պատժիչ դաշտ, քանի որ այն չի բերելու դրական միտվածության։ Նշեց, որ բացերն ու խնդիրները շատ են, քանի որ մարդն ընտրության հնարավորություն չունի։ Իրավաբանի խոսքով՝ հարց է նաև կոմունիկացիան բնակչի հետ, քանի որ չպետք է պարտադրել, այլ բացատրել։

Նունե Բակունցը չհամաձայնեց հնչեցված կարծիքներին՝ նշելով, որ Սահմանադրությամբ ասվում է, որ պետք է պաշտպանել բնակչության առողջությունը։ Նրա խոսքով՝ կա ընտրություն, սակայն կարևոր է վարակի տարածման կանխարգելումն աշխատավայրերում։ Նշեց, որ վերոնշյալ թեստերը արվել են, իրենց արդյունքը ցույց են տվել։

Նինա Բակունցը նշեց, որ պատվաստված անձը, եթե անգամ հիվանդանա, ծանր հետևանք չի թողնի, 3 ամսով աշխատանքից չի բացակայի։ Կարող է հիվանդանալ, բայց պատվաստումը վարակման բեռը նվազեցնում է։

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավաբան Նինա Հակոբյանն Էլ նշեց, որ բնակիչներին կամավոր ձևով հարկադրում են պատվաստվել, քանի որ թեստավորումն ամիսը 2 անգամ 30 հազար դրամ արժի, իսկ պատվաստումն անվճար է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter